ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Եգիպտոսը կճանաչի՞ ցեղասպանությունը

Եգիպտոսը կճանաչի՞ ցեղասպանությունը
28.12.2013 | 14:49

«Հայ-արաբական իրավական» խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս օրերին խորհրդի նախագահ Հուսամ ալ Տին ալ Հապաշը և փաստաբան Սամեհ Աշուրը պաշտոնական հանդիպումներ են ունենում եգիպտական իշխանությունների հետ, որպեսզի այս երկիրը ճանաչի հայոց ցեղասպանությունը:

Ամանորի նախաշեմին պատվիրակությունը կժամանի Կահիրե և մի շարք այլ հանդիպումներից հետո ասուլիս կտա` արդյունքների մասին հանրությանը տեղեկացնելու համար: Կահիրեում նրանց կմիանան նաև հայ պատվիրակները, որոնք ևս կմասնակցեն այդ հանդիպումներին: Նրանց մեջ կլինեն Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և տարբեր երկրների խորհրդի հայ անդամները: Այս հանդիպումներին նաև ներկա են լինելու Եգիպտոսի հայ համայնքի անդամները: Հունվարի տասնօրյակում կամփոփվեն արդյունքները: Վահե Մահշիկյանը վստահություն հայտնեց, որ մեծ է հավանականությունը, որ Եգիպտոսը կճանաչի հայոց ցեղասպանությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ